Մոսկվան Լոնդոնին մեղադրել է սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակման բեմադրություն սարքելու համար` հայտարարել է ՔԶԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը: Ռուսաստանում չեն բացառում Վաշինգտոնի մասնակցությունն այդ բեմադրությանը:
«Մենք ոչ թե «մեծ վստահություն» ունենք, ինչպես դա կրկնօրինակելով հայտարարում են մեր արևմտյան գործընկերները, այլ անհերքելի ապացույցներ ունենք, որ ապրիլի 7-ին ոչ մի միջադեպ էլ Դումայում տեղի չի ունեցել, և որ այս ամենը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ծրագրած սադրանքն է, հնարավոր է՝ Վաշինգտոնից իրենց ավագ դաշնակիցների մասնակցությամբ, որոնց նպատակն է մոլորեցնել միջազգային հանրությանը և արդարացնել Սիրիայի դեմ դրսևորվող ագրեսիան»,- ասել է ռուս դիվանագետը Հաագայում ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդի հատուկ նիստի ժամանակ: